Մեծ ֆիզիկան, փոքր Սեբաստացիները

Հունվարյան սովորող-սովորեցնող նախագիծ.

<<Մեծ ֆիզիկան, փոքր Սեբաստացիները>>

Վերնագիր ՝ Մեծ ֆիզիկան, փոքր Սեբաստացիները
Ժամանակահատված ՝ հունվարյան ճամբար
Նպատակ ՝ Աշխատանքով նախատեսվում է ներկայացնել փորձեր, որոնք կհետաքրքրեն թե՛ մեզ, թե՛ փոքրիկներին: Նրանց ուսումնական ճամբարը կդառնա էլ ավելի ուսումնական, փորձերով լի և զարմանալի: Այս սովորող-սովորեցնող նախագիրծը իրենցի ենթադրում է մեծ ֆիզիկայի գործածությունը առօրյա կյանքում: Վստահ ենք, որ այն փոքրիկներին շատ կհետաքրքրի:
Խնդիր ՝ Կարողանալ կատարել այնպիսի փորձեր, որոնք կհետաքրքրեն փոքրիկներին, կզարգացնեն իրենց գիտելիքը: Փորձել այդ ամենը ներկայացնել այնպես, որ նրանք հասկանան , թե ինչպես է ֆիզիկան արտահայտվում իրենց առօրյա կյանքում:
Քայլեր ՝ Հարկավոր է կատարել այնպիսի փորձեր, որոնք կհետաքրքրեն փոքր հասակի երեխաներին: Պետք է կատարել այնպիսի փորձեր, որոնք կլինեն զարգացնող, ուսումնական և ապահով: Աշխատանքը կիրականացվի ֆիզիկայի լաբարատորիայում՝ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով: Նախատեսնավծ տարիքային սահմանափակումը մեկից երկրորդ դասարանի սովորողներն են:
Մասնակիցներ ՝ Մինասյան Լիլիթ, Շահվերդյան Տիգրան, Հակոբյան Նարեկ, Խաչատրյան Սարգիս, Եդոյան Դավիթ, Քոսակյան Վահե, Հրայր Խաչատրյան:
Ակնկալվող արդյունք ՝ Տեսանյութերի տեսքով կներկայացվի աշխատանք, որը կարող է և լինել շարունակական նախագիծ:

Leave a comment